Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերել


Հայաստան


Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնումօպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանը՝ պահում մարիխուանա։

Մայիսի 13-ի առավոտյան ոստիկաններն այցելեցին տղամարդուն և հողամասում նկատեցին կանեփի բույսեր: 

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 10-ից ավելի թուփ, որոնք, ըստ տանտիրոջ, ինքն էր ցանել ու աճեցրել։

Հանգամանքները պարզվում են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *