Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում բանակցությունների մասին հաղորդագրությունները արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը. շփումները կրում են անկանոն բնույթ և առայժմ արդյունք չեն տվել։
Միաժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է մնալ ձգձգվող էսկալացիայի վիճակում, և հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am-ը ներկայացնում է ուրբաթ գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ակնարկը։
-
ԱՄՆ-ը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողության իրականացումը։ Այս մասին մայիսի 14-ին իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
-
Իրանական ժամանակակից անօդաչու թռչող սարքերը շարունակում են գլխավոր վտանգը ներկայացնել Մերձավոր Արևելքում ամերիկյան զինված ուժերի համար, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իրանին օգտագործել բենզինի գների աճը, որն առաջացել է Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով, Վաշինգտոնի համար ոչ շահավետ համաձայնագիր կնքելու համար՝ հակամարտության կարգավորման շուրջ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։