Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությանը թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը:
Մեր ընտրանին առաջ է անցել Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ուժեղ հավաքականներից և զիջել է միայն ռուսներին:
Հիշեցնենք, որ մեր տղաները Բուլղարիայում նվաճել էին 2-ական ոսկե և ուրծաթե ու 3 բրոնզե մեդալ: