
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է կրկնել Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունները՝ ուրանի հասանելիությունը լիովին անհնար դարձնելու համար։
«Ես նրանց (իրանական կողմին-խմբ.) ասացի. եթե զորքեր ուղարկեն (ուրանը դուրս բերելու համար-խմբ.), կամ եթե տեսնենք, որ ինչ-որ մեկը փորձում է դա անել, մենք պարզապես մի քանի ռումբ կգցենք այնտեղ, և դրանով ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն շուրջօրյա հետևում է Իրանի միջուկային օբյեկտներին, որոնք ենթարկվել են ամերիկյան ռմբակոծությունների:
Նա նաև հայտարարել է, որ Իրանը կարող է կամ գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, կամ ոչնչացվել։