ՆԳՆ քրեական ոստիկանները կասեցրել են օնլայն կեղծ խաղատների (Gambling Scam) մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը։
ՆԳՆ–ն տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ներխուժում շենք, գետնին պառկեցնում ներսում գտնվողներին և առգրավում համակարգիչները։