«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունները» գրառմամբ։ «Նիկոլ, եթե այդքան համարձակ տղա ես, արտաբերի 2 պարզ նախադասություն։

Առաջին․ հայտարարիր, որ Հայաստանի տարածքից այլևս ոչ մի մետր քառակուսի Ադրբեջանին չես զիջելու։

Երկրորդ․ ասա, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է տարածքներ և անհապաղ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։

Դու այդքան համարձակություն չունես, դու ունես պարտավորություն, դու չես կարող դա ասել, որովհետև Ալիևին ուրիշ բան ես խոստացել»,- մասնավորապես ասվում է տեսանյությում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *