Պատերազմը վերսկսելը մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան

Պատերազմի վերսկսումը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանն ու էներգետիկ անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Al Jazeera-ի հետ զրույցում։ «Հրադադարի այլընտրանքը պատերազմի վերսկսումն է։ Ոչ մեկը սակայն չի ուզում այդ սցենարի կրկնությունը, քանի որ այդ պատերազմի հետեւանքով տուժում է Համաշխարհային տնտեսությունն ու էներգետիկ անվտանգությունը»,- ասել է նախարար Ֆիդանը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ առաջնահերթ է, որպեսզի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակվի հրադադարը։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիան շարունակում է շփումները այն երկրների հետ, որոնք ջանքեր են գործադրում երկխոսությանը նպաստելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *