
Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը՝ գործարար Այդըն Չավուշօղլուն, մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում, հայտնում է Haberturk-ը։
52-ամյա գործարար Այդըն Չավուշօղլուն Անթալիայի Ալանիայի շրջանում իր գրասենյակում հայտնաբերվել էր հրազենային վիրավորումով. վիրահատությունից հետո տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։