
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Ապարան համայնք» ֆեյսբուքյան էջով ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբшրելու են։
Ուշագրավ է, որ համայնքը ոչ միայն նման ծրագրեր է մշակում, այլև այսքան թափանցիկ է հանրային իրազեկման հարցում։
Ինձ այսպես «սպառնում» են այն բանի համար, որ մոտեցել եմ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին և հետաքրքրվել, թե ինչու է մասնակցում ՔՊ-ի հավաքին»: