ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է պատկեր, որը հուշում է Իրանի դեմ գործողության հնարավոր վերսկսման մասին։
Հրապարակված նկարը իրենից ներկայացնում է Մերձավոր Արևելքի քարտեզ, որի վրա դրված են ամերիկյան դրոշի շերտերն ու աստղերը։ Պատկերի կենտրոնում գտնվում է Իրանի տարածքը, որի ուղղությամբ բոլոր կողմերից ուղղված են կարմիր սլաքներ։
Թրամփը իր գրառումը չի ուղեկցել որևէ տեքստային մեկնաբանությամբ։