Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը  հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։

Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am–ին հայտնում են, որ Արամ Առաջինը շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբանդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին՝ միջազգային օրենքների համաձայն, Բաքվում պահվող Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը։

Նա նաեւ խոսել է Լիբանանի ներկա կացության մասին՝ ընդգծելով Լիբանանի պետության գերիշխանությունն և ներկայությունը լիբանանյան բոլոր հողերի վրա, Իսրայելի հեռացումը Լիբանանի հարավից եւ զինադադարի հարգումը:

Վեհափառ Հայրապետը եւ Սրբազան Քահանայապետը հիշյալ հանդիպումից հետո առանձին զրույց են ունեցել հիշյալ եւ այլ հարցերի վերաբերյալ՝ տեսակետներ ու մտահոգություններ փոխանակելով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *