
«Էդ Արթուր Օսիպյան ա, ինչ ա, թող բացատրի՝ ինչի՞ ա ինքը կենդանի, մեր տղերքը՝ զոհված, ինքը ինչի՞ չի զոհված…եկել, ասում են՝ 5000 զոհ, ինքը պետք ա բացատրի՝ թիկունքում պայո՞կ էր ուտում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քիչ առաջ Արաբկիրում արցախցի գործչի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Չկա՛ Ղարաբաղի հարց. ով ուզենա բացի, ինձ հետ, ՀՀ ժողովրդի հետ ա գործ ունենալու. Ղարաբաղի հարցը փակված է»,- նշեց նա: