Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն կկասեցնի իրանական նավթի դեմ պատժամիջոցները․ Tasnim

ԱՄՆ-ն համաձայնել է կասեցնել իրանական նավթի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով բանակցային խմբի իր աղբյուրին։

«ԱՄՆ-ն ընդունել է նոր տեքստի այն դրույթը, որի համաձայն՝ պատժամիջոցներից բացառություն կարվի բանակցությունների ընթացքում իրանական նավթի համար»,— ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նշում է, որ այս միջոցառումը ժամանակավոր բնույթ է կրում, մինչդեռ Թեհրանը պահանջում է չեղարկել Իրանի դեմ սահմանված ամերիկյան բոլոր պատժամիջոցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *