Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 10:00-ն  կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճուղիների, Վանքի Տափ փողոց 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ թաղամասի, Ավանգարդ 1-ին, 2-րդ, 4-րդ, Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փողոցների և Սարյան 1-ին և 2-րդ նրբանցքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *