Իրանը մտադիր չէ նահանջել իր պահանջներից, որոնք ներկայացվում են ամերիկյան կողմին՝ հակամարտության կարգավորման նպատակով։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք խոնարհվի որևէ ուժի առաջ և հանուն հարմարավետության չենք զոհաբերի մեր երկրի արժանապատվությունը: Մենք պատվով ենք վարում բանակցությունները և չենք պատրաստվում նահանջել»,- ասել է Փեզեշքիանը: