Քարոզարշավի ընթացքում 71 խախտման ահազանգ է ստացվել, մեծ մասը վերաբերում է ՔՊ-ին. «Արդար քվե»

«Արդար քվե» դիտորդական առաքելությունը մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է պաշտոնական քարոզարշավի կանոնների 78 առերևույթ խախտման մասին ահազանգ։ Ասել է առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ իրավաբանական խմբի հետ խորհրդակցության արդյունքում այդ դեպքերից առանձնացրել են 71-ը։

«16 դեպք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին է, 12 դեպք՝ ատելության խոսքի, նվաստացման և քաղաքական անհանդուրժողականության։ Հիշեցնեմ, որ այս ամենն ընդամենը 7-8 օրվա ընթացքում ենք ստացել։ 3-րդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է քարոզարշավում՝ 7 դեպք»,- ասել է Համբարձումյանը։

Հարցին, թե 71 խախտումների գերակշիռ մասը ո՞ր քաղաքական ուժին է վերաբերում, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը պատասխանել է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *