Ուր են ուղղելու ստերի համար վճարված գումարները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր և Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարբեր կեղծ տեղեկություններ են տարածվել։

Նրա խոսքով՝ շրջանառվել են լուրեր, թե ինքը այլ երկրի քաղաքացի է, իսկ Սամվել Կարապետյանը՝ պետական ծառայող։ Կարապետյանը հերքել է այդ պնդումները՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը զբաղվել է միայն գործարարությամբ և երբևէ պետական պաշտոն չի ունեցել, իսկ ինքը երբեք օտարերկրյա անձնագիր չի ունեցել։

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ տարածված ապատեղեկատվության վերաբերյալ դատական հայցեր են ներկայացվելու։ Նրա խոսքով՝ այդ գործերով ստացված փոխհատուցումները նախատեսում են ուղղել Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգման աշխատանքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *