
Ավելի վաղ գրել ենք, որ աշխարհի տարբեր երկրներից մի խումբ իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի:
Առաջադրող խմբի հայտարարությունում նշվում է, որ այդ առաջադրման հիմքում Ռուբեն Վարդանյանի «նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)»:
Եթե այս լուրը սպասելի վայնասուն է բարձրացրել Բաքվի բռնապետական, մարդատյաց, հայատյաց և ցեղասպանական ռեժիմի շրջանում, ապա պակաս զառանցագին արձագանքի չի առաջացրել նաև Ուկրաինայում։
Ի թիվս այլ գործիչների, իր հակառուսական ու ռասիստական հայացքները հերթական անգամ արտահայտել է ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը, ով իր հիվանդ երևակայությամբ Ռուբեն Վարդանյանին՝ վերոնշյալ մրցանակին ներկայացնելը կապել է Ռուսաստանի հետ։
«Ի՞նչ Հավելի մրցանակի մասին ենք խոսում ընդհանրապես Վարդանյանի համար։ Անմիջապես տվեք Պուտինին մրցանակը, ոչ թե Վարդանյանին, տվեք այն Պուտինին», – ցինիկ տոնով նշել է նա։