Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 20-ին բանակցություններ է սկսել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները թեյախմություն են ունեցել։
Զրույցն ընթանում է փակ ռեժիմով և նեղ կազմով։ Հանդիպմանը յուրաքանչյուր կողմից մասնակցում են պատվիրակությունների ընդամենը չորսական անդամներ։ Ռուսաստանից, բացի Պուտինից, զրույցին մասնակցում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը և Պեկինում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը։
Մինչ թեյախմության մեկնարկը՝ Պուտինն ու Սի Ծինփինը դիտել են ՏԱՍՍ և «Սինհուա» գործակալությունների պատրաստած «Մեծ ժողովուրդների անկոտրում բարեկամություն, մեծ տերությունների ռազմավարական գործընկերություն» խորագրով ցուցահանդեսը։ 26 լուսանկարից բաղկացած էքսպոզիցիան արտացոլում է երկու երկրների առաջնորդների անձնական շփումներն ու տարբեր ոլորտներում ռուս-չինական համագործակցության հետևողական զարգացումը։