ԱՄՆ սենատը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփի՝ ռազմական լիազորությունների սահմանափակմանը

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցանկացած ռազմական գործողություն համաձայնեցնել Կոնգրեսի հետ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նախնական քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել 50 սենատոր (հիմնականում՝ դեմոկրատներ և 4 հանրապետական), դեմ՝ 47-ը (հիմնականում՝ հանրապետականներ և 1 դեմոկրատ): Հանրապետական կուսակցությունից երեք սենատոր չի մասնակցել քվեարկությանը:

Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ ամերիկյան զորքերը պատերազմ ուղարկելու իրավունքը պատկանում է Կոնգրեսին, այլ ոչ նախագահին: Եթե փաստաթուղթն ընդունվի հիմնական քվեարկությամբ, Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար Թրամփից կպահանջվի Կոնգրեսի թույլտվությունը:

Բացի Սենատում հիմնական քվեարկությունից, բանաձևը պետք է ընդունվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Ընդ որում, թե Ներկայացուցիչների պալատում և թե Սենատում բանաձևը պետք է ստանա ձայների երկու երրորդը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել Թրամփի կողմից բանաձևի նկատմամբ հնարավոր վետոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *