Մենք նախատեսում ենք Նուբարաշենում ստեղծել քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն:
Այս մասին Նուբարաշենում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նա բնակիչներին ներկայացրեց իրենց ծրագրերը՝ կոչ անելով հունիսի 7-ին ակտիվ մասնակցել ընտրություններին և իշխանազրկել գործող ՔՊ-ին, որը տապալվել է բոլոր առումներով և տապալում է ամեն ինչ՝ Արցախը հանձնել է և անցել է Հայաստանի Հանրապետությանը:
Խոսելով իշխանությունների բարձրաձայնած թալանը վերադարձնելուց՝ նա նշեց, որ պետական պարտքը ավելացրել են 8 միլիարդ դոլարով:
Մանրամասները՝ տեսանյութում: