Հաղորդավար, շոումեն Արամ Մելիքյանի ընտանիքն այս օրերին վայելում է ամառային հանգիստը, որտեղից ակտիվորեն կիսվում է տպավորիչ լուսանկարներով ու տեսանյութերով։ Նրանց փոքրիկ որդին՝ Տիգրանը, արդեն հասցրել է դառնալ համացանցի իսկական սիրելին, սակայն վերջին հրապարակումներից մեկը բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել։
Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ Արամ Մելիքյանը որդուն բարձրացնում է ջրասահքի (ատրակցիոնի) սահարան, որտեղից փոքրիկը սահում է դեպի լողավազան։ Թեև Տիգրանը սկզբում ուրախությամբ համաձայնում է խաղին, սակայն ջուրն ընկնելու պահին ակնհայտորեն վախենում է ու սկսում լաց լինել։
Այս կադրերը համացանցում երկու տարբեր ճամբարներ ձևավորեցին. հետևորդների մի մասը խիստ մտահոգություն հայտնեց և քննադատեց հայրիկին՝ երեխայի մոտ ջրի հանդեպ վախ ու սթրես առաջացնելու համար, իսկ մյուս մասը նշեց, որ դա սովորական խաղային իրավիճակ է։
Արձագանքելով քննարկումներին՝ Արամ Մելիքյանը շտապեց հանդարտեցնել հետևորդներին՝ վստահեցնելով, որ իրականում որևէ լուրջ բան չի պատահել, երեխան չի վախեցել, և դա պարզապես զվարճալի փորձ էր: Որպես ասվածի ապացույց՝ Արամն այսօր նոր հրապարակում է արել սիրո և ընտանեկան ներդաշնակության մասին, որտեղ հայր ու որդի պատկերված են արդեն բաց ծովում՝ միասին լողալիս։
Կադրին կից հաղորդավարը հումորով գրել է. «Կստածի ծովի մեջտեղն ենք»,- նշել է նա՝ ակնարկելով, որ փոքրիկ Տիգրանը հիանալի հարաբերությունների մեջ է ջրային տարերքի հետ։ Այս նոր կադրերը կրկին արագ տարածվել են համացանցում՝ հավաքելով դիտումներ ու դրական արձագանքներ սիրված ընտանիքի երկրպագուների կողմից։