
Մենք տեղեկացանք, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից:
Սիրունյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ որևիցե կոնֆլիկտ չի եղել կուսակցական ընկերների հետ, որևէ տարաձայնություն չկա, սակայն ինքը որպես կուսակցության հին անդամ իր առաքելությունը համարում է ավարտված. «Ես կամավոր` իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից: Պապայի արև, երեխաներիս արև, ողորմածիկ շանս արև…. իրոք, հենց այնպես որոշել եմ կուսակցությունից դուրս գամ: Որևէ կոնֆլիկտ տեղի չի ունեցել, անգամ դիմումի մեջ գրել եմ` «սիրում եմ բոլորիդ»: Ոչ մի բան չի պատահել, ուղղակի ես համարում եմ, որ իմ միսիան` իմ մասով կատարած եմ համարում: Կուսակցության անդամ եմ դարձել դեռ 2018-ի հեղափոխությունից առաջ, սակայն ես այնտեղ էլ անելիք չունեմ», – ասաց Սիրունյանը:
Հարցին` շարունակելո՞ւ եք աջակցել Փաշինյանին, Սիրունյանն ասաց. «Նիկոլին` հա: Նիկոլին` ոչ թե Փաշինյանին, միայն Նիկոլին»: