Դատախազությունը հայտարարում է արտահերթ բաց մրցույթ, որ համալրի պետշահերի դատախազների թեկնածուների ցուցակը

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է արտահերթ բաց մրցույթ՝ պետական, (համայնքային) շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող դատախազական պաշտոններում քաղաքացիական կամ վարչական մասնագիտացմամբ իրավաբաններ ներգրավելու նպատակով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 10-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-12:30-ն և 14:30-17:30-ը:

Մրցույթն անցկացվելու է 2026 թվականի օգոստոսի 10-ից հետո՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)։

Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *