
Միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում հատուկ զինամթերքով «Իսկանդեր-Մ» հրթիռներ են տեղակայվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ միջուկային զինամթերքը հասցվել է հրթիռային բրիգադի դիրքային գոտու դաշտային պահեստային կետեր։
Հիշեցնենք՝ ագրեսիայի սպառնալիքի տակ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման զորավարժություններն անցկացվում են մայիսի 19-ից 21-ը։
Վարժանքներին մասնակցում են ավելի քան 64 000 զինվորական և ավելի քան 7,800 միավոր տեխնիկա։