ՔՊ-ի հանդեպ Անդոյի սերը ֆինանսական ասպեկտ ունի

Հումորիստ, դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, Նիկոլ Փաշինյանի իշխանության բացահայտ կողմնակից է։ Նրա ֆեյսբուքյան էջում ձեռքերով սրտիկի պատկեր կա։ Օրերս նա փողոցներում ՔՊ-ի բուկլետներն էր բաժանում:

Դիլիջան քաղաքի հետ սերտ կապեր ունեցող դերասանի սերը ՔՊ-ական իշխանության նկատմամբ նաև ֆինանսական դրդապատճառներ ունի․ դերասանը Դիլիջանում տոնական միջոցառումներ է վարում, բարձր վարձատրվում։

Դիլիջանի համայնքապետարանի Ֆեյսբուքյան էջում տեսանյութ կա, որտեղ դերասան Անդրանիկ Հարությունյանը` մեկ այլ հանդիսավարի հետ, մայիսի 12-ին, ժամը 18-ին դպրոցների շրջանավարտներին հրավիրում է Դիլիջանի ամֆիթատրոն՝ դպրոցական «Վերջին զանգի» միջոցառման։

Դիլիջանցիներն ասում են, որ Դիլիջանում 2026 թ. Ամանորի միջոցառումը եւս վարել է Անդրանիկ Հարությունյանը, ով հանդեսի ժամանակ շատ շռայլ գովաբանել է Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանին և նրա խորհրդական Նոնա Գրիգորյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *