«Հյուսիսային ավտոկայանում» հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմինը

Մայիսի 19-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հյուսիսային ավտոկայանում» դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վասիլ Խ․-ն է։

Աբովյանի քննիչները հայտնաբերել են ականատես վկայի, ով հայտնել է, որ «Հյուսիսային ավտոկայանում» մահացածը մոտեցել է իրեն և հայտնել, որ վատ է զգում, ապա ջուր է խնդրել, որից հետո հանկարծամահ է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *