Հերհերի ջրամբարից ջրհոսք է սպասվում․ խուսափեք վտանգավոր գոտիներից․ՆԳՆ

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ,հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։ 

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: 

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *