
2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանը Հայաստանից ներմուծել է 39 միլիոն ծաղիկ, որոնց թվում հայտնաբերվել է կարանտինային օրգանիզմների 135 դեպք, այդ թվում՝ արևմտյան ծաղկային (քալիֆորնիական) թրիպսի 133 դեպք, սև ցիտրուսային սպիտակաթևիկի մեկ դեպք և ծխախոտի սպիտակաթևիկի մեկ դեպք։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Հայաստանի համապատասխան գործակալությանն ուղարկված նամակում։
«Սա վկայում է հայկական կողմի անբավարար վերահսկողության մասին և նաև մտահոգություններ է առաջացնում Ռոսսելխոզնադզորի մոտ»,- նշվում է նամակում։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակման մասին։