Ֆրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոն

Իրանի շուրջ հակամարտությունը ֆրանսիացիներին հանգեցրել է ավելի քան 6 մլրդ եվրոյի լրացուցիչ ծախսերի։ Այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսքյուրը։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատերազմը հանրապետությանը հանգեցրել է նման չնախատեսված ծախսերի, որոնց հիմնական մասը բաժին է ընկնում տոկոսավճարների աճին։ Միևնույն ժամանակ, ինչպես սպասվում է, հարկային մուտքերը նախատեսվածից ցածր կլինեն։

Փարիզը վերջերս 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է 1 տոկոսից մինչև 0,9 տոկոս, հիշեցրել է FT-ն։ Առաջին եռամսյակում Ֆրանսիայի ՀՆԱ-ն ստագնացիայի է ենթրակվել, իսկ գործազրկության մակարդակը հասել է 8,1 տոկոսի՝ վերջին մոտ հինգ տարիների ամենաբարձր ցուցանիշին։

Լեսքյուրը նաև նշել է, որ ֆրանսիական տնտեսությունն առայժմ ցուցաբերում է կայունություն՝ ատոմային էներգետիկայի վրա հիմնված էներգետիկ հավասարակշռության և սոցիալական ապահովության պաշտպանիչ համակարգի շնորհիվ։ Առայժմ խոսքը, ինչպես ասել է պարբերականի զրուցակիցը, «նարնջագույն, այլ ոչ թե կարմիր ազդանշանային լույսերի» մասին է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *