Ռոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենում


Հարեվաններ


«Ռոսսելխոզնադզոր»-ում՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունում, խնդիրներ են տեսնում Հայաստանից ներկրվող ոչ միայն ծաղիկներում, այլեւ բանջարեղենում ու մրգերում։

Ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտնել է ռուսական «Վեստի» լրատվական ծառայության եթերում։ «Մենք ստիպված եղանք պայմանավորվել եւ ուղարկել մեր տեսուչներին։ Նրանք դեռ մեկ շաբաթ կաշխատեն, եւ այդ ստուգման արդյունքների հիման վրա որոշում կընդունենք։ Խնդիրն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլեւ բանջարեղենի ու մրգերի հետ»,- ասել է նա։

«Ռոսսելխոզնադզոր»- ը այսօրվանից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը գնահատել է որպես «աշխատանքային» եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում ընդունված սովորական պրակտիկա։ Նրա խոսքով՝ բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանող ապրանքների նկատմամբ նման սահմանափակումներ միշտ էլ կիրառվել են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *