Իլոն Մասկի SpaceX ընկերությունը պատրաստվում է Տեխասի Starbase տիեզերակայանից արձակել Starship V3 խոշորագույն հրթիռի նորագույն տարբերակը։ Այն աշխարհի ամենամեծ և ամենահզոր հրթիռն է, որի նախօրեին նախատեսված արձակումը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։
Այս կլինի Starship-ի 12-րդ թռիչքը, սակայն այն զգալիորեն փոփոխված է, և SpaceX-ը մեծ հույսեր է կապում դրա հետ։
Ընկերությունը նաև հայտարարել է ԱՄՆ ֆոնդային շուկա դուրս գալու իր ծրագրերի մասին։ Այն ը չի բացահայտել, թե ինչ գնով է նախատեսում վաճառել բաժնետոմսերը։ SpaceX-ը իր արժեքը գնահատում է 1,25 տրիլիոն դոլար։ Մասկին պատկանող ընկերության վերահսկիչ բաժնեմասը կարող է արժենալ ավելի քան 600 միլիարդ դոլար։