«ՔՊ-ն կանի այնպես, որ ԱԺ անցնեն բացառապես խոցելի կերպարները»․ Զարուհի Մուրադյան

«ՔՊ-ն կանի այնպես, որ ԱԺ անցնեն բացառապես խոցելի կերպարները»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասեմ, իմ կարծիքով սրա վերջը ինչ կլինի, իմ կյանքի փորձով: Կրկին, իմ կարծիքով:
     Ուրեմն, քանի որ ողջ պետական ռեսուրսը և թվերի «նկարչությունը» քպ-ի ձեռքում է՝ իրենք կանեն այնպես, որ ԱԺ անցնեն բացառապես խոցելի կերպարները (Ծառուկյան, Քոչարյան, Կարապետյան), որոնց վրա կան քրեական հոդվածներ կամ կարվում են, և կունենան նախորդի պես միայն բաժակի մեջ ալիք անող, իրար հետ Բրյուսել գնացող, մեկ-մեկ աղմկող հարգված «ընդդիմություն»: Ու հաջորդ 5 տարում նիկոլը կանի էն ամենը, ինչ չհասցրեց: Եվ ընդդիմությունը առաջվա պես ոչ մանդատ կդնի, ոչ էլ կազդի այդ հայրենակործան պրոցեսների վրա: Փայլուն մտածված ծրագիր Հայաստանը կործանելու համար: Դե ձևի համար մի երկու մանր-մունր ուժ կհռչակվեն արտախորհրդարանային ընդդիմություն և ձեռքը կսեղմեն, Խզմալյանի և այլոց նման:
     Շատ տխուր ստացվեց ոնց»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *