«Էս մարդն այդպես էլ չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ»․ Էդուարդ Շարմազանով

«Էս մարդն այդպես էլ չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը չի սերտել Մովսես Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում։
     Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ Զելենսկին չպիտի գար Հայաստան։ Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում ՌԴ, կամ ՌԴ նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան։
     Էս մարդը մինչև հիմա չի հասկացել, որ երբ ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի ղեկավարները այցելում են Ադրբեջան կամ հակառակը՝ դա տրամաբանական է, քանի որ նրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ էին։
     Ավելին, դժվար չէ կռահել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի համար դժվար է ու գրեթե անհնար է սահմանափակում դնել ո՞ւմ հետ հանդիպի, ո՞ւմ հետ՝ ոչ։
     Ակնհայտ է, որ մեծ տերություններն ավելի մեծ ազդեցություն ունեն աշխահաքաղաքական ու տնտեսական զարգացումների վրա, քան՝ փոքրները։
     Ու այստեղ գործում է ՝ «что позволено Юпитеру, то не позволено быку» անտիկ աշխարհից եկող բանաձևը։
     Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ
     փրթել չէ, այն հաշվարկ է, սեփական պետության շահերին չվնասելու հաշվարկ, որը Նիկոլը չունի։
     Էդ խելքին էր էլի, որ 2018-ի մայիսի 8-ին ասում էր՝ իսկ ո՞վ է ասել, որ Արցախը գերտերություն չէ։
     Բայց ընդամենը մի քանի տարի հետո ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։
     Էս մարդն այդպես էլ չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ, և ամեն մեկը, ինչպես Մովսես Խորենացին կասեր «ամեն մարդ իր վերմակի չափով պետք է մեկնի ոտքերը»։
     Թե չէ մեր ինքնիշխան իրավունքն է՝ ում ուզենք կարող ենք ՀՀ-ում հյուրընկալել, ոչ ՌԴ-ի գործն է, ոչ էլ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի։
     Հարցը նրանում է, թե հյուրերի գնալուց հետո ՀՀ-ն օգուտնե՞ր է քաղելու, թե՞ անասելի վնասներ է ստանալու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *