Մովենտոն բույսերի պաշտպանության միջոցներ արտադրող BAYER ընկերության նորարարական միջատասպան է , որը բնութագրվում է երկկողմանի սիստեմայնությամբ և արդյունավետորեն պաշտպանում բանջարանոցային և պտղատու մշակաբույսերը ծծող վնասատուներից: Պատրաստուկի ակտիվ նյութերը ներթափանցում են բույսի քսիլեմ ու ֆլոեմ և երկկողմանի սիստեմայնության շնորհիվ սկսում են տեղաշարժվել վերընթաց և վարընթաց ուղղություններով: Այսպիսով, միջատասպանը վնասատուներից պաշտպանում է ոչ միայն բույսի վերգետնյա հատվածները, այլ ներթափանցում է նաև արմատների մեջ: Սրա հետ մեկտեղ Մովենտոն առանձնանում է երկարատև պաշտպանիչ ազդեցությամբ և ունի բույսն ուժեղացնելու հատկություն:
Մովենտոն արդյունավետորեն պայքարում է ծծող վնասատուների լայն սպեկտրի, այդ թվում՝ լվիճների, սպիտակաթևիկների, վահանակիրների և փսիլաների դեմ: Այն նվազեցնում է հասուն էգերի պտղաբերությունը և նրանց սերունդների կենսունակությունը: Միևնույն ժամանակ, պատրաստուկն արդյունավետ է գաղտնի բնակվող և ռեզիստենտ վնասատուների դեմ, սակայն անվտանգ է այնպիսի օգտակար միջատների համար, ինչպիսիք են վնասատուների մակաբույծները և զատկաբզեզները:
Ինչպե՞ս օգտագործել Մովենտոն
Մովենտոն օգտագործվում է պտղատու և բանջարային մշակաբույսերում, ինչպես նաև խաղողի վազի վնասատուներին վերահսկելու համար: Պատրաստուկը կարող եք օգտագործել ինչպես կանխարգելիչ նպատակներով, այնպես էլ վնասատուի ակտիվ փուլում:
Սեզոնի ընթացքում Մովենտոն խորհուրդ է տրվում օգտագործել միայն 2 անգամ, իսկ այն դեպքում եթե հողատարածքը մշակված է մեկ այլ պատրաստուկով, ապա այն ցանկալի է օգտագործել միայն մեկ անգամ:
Հաշվի առեք, որ Մովենտոն համատեղելի է ֆունգիցիդների մեծամասնության հետ, սակայն ապահովագրության համար խորհուրդ ենք տալիս նախապես խորհրդակցել մասնագետի հետ: Կարող եք դիմել «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի ներկայացուցիչներին ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37477685060 կամ այցելել ընկերության խանութների ցանց: