ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց և Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին Վերջին դաս միջոցառման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Բոլորս այսօր լցված ենք սիրո ու ջերմության զգացումներով: Ուզում եմ, որ այդ սերն ու ջերմությունը ձեզ հետ ունենաք կյանքի հետագա բոլոր օրերին. դրանք կօգնեն հաղթահարել դժվարությունները: Ձեզ մեծ ճանապարհ է սպասում, որի յուրաքանչյուր պահին ձեզ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերված արժեքները: Վստահ եմ՝ բոլորիդ լուսավոր ապագա է սպասում, և ձեր հաջողությունները կլինեն ոչ միայն անձնական, այլև ի շահ պետության: Կառուցե՛ք ձեր ճանապարհը Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի լինելու գիտակցմամբ: Համոզված եղեք՝ պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին։
Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել ծնողներին ու մանկավարժներին ներդրած ջանքի, կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:
Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը ճանապարհում է 161, իսկ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցը՝ 9 շրջանավարտի:
Նշենք, որ 12-րդ դասարանն այս տարի ավարտում են ավելի քան 22000, իսկ 9-րդ դասարանը՝ շուրջ 39000 շրջանավարտներ: