Կցանկանա՞ արդյոք Հայաստանն անդամակցել ԵՄ-ին․ Օվերչուկի կարծիքը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկած է հայտնել, որ Հայաստանը կցանկանա միանալ «ռազմականացված» Եվրամիությանը, որը, նրա խոսքով, պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ գրում է РИА Новости-ն։

«Հայաստանը մտերիմ երկիր է մեզ համար, իսկ հայերը՝ մտերիմ ժողովուրդ, նրանք բարեկամ ժողովուրդ են։ Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են միանալ ռազմականացված Եվրոպային, որն ուզում է պատերազմել Ռուսաստանի հետ․ նրանք պետք է հասկանան, թե ուր են իրենց տանում», – «Վեստի»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է փոխվարչապետը։

Օվերչուկի գնահատմամբ՝ Հայաստանի շուրջ ստեղծվում է «տարօրինակ և անսովոր» մի իրավիճակ․ ՀՀ ղեկավարությունից հայտնում են, որ չեն ցանկանում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)՝ միաժամանակ ընդունելով Եվրամիությանը միանալու ձգտման մասին օրենք։

«Եթե նրանք նման որոշում կայացնեն, պարզ է՝ մաքսային տուրքերը, գազի և էներգակիրների գները կփոխվեն, և նրանք կկորցնեն որոշ արտոնություններ․ գուցե նրանք ինչ-որ բան ստանան, գուցե՝ ոչ, բայց մենք անընդհատ լսում ենք մոտ 2,5 միլիարդ դոլարի մասին, որը ԵՄ-ն անընդհատ խոստանում է նրանց, բայց դեռ ոչինչ չի տվել։ Գիտե՞ք՝ կարծես նրանք գազար են պահում քթի առաջ։ Կտեսնենք, թող որոշեն։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի և զարգանա նույն տեմպերով, ինչպ վերջին մի քանի տարվա ընթացքում», – պարզաբանել է Օվերչուկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *