Իրինա Այվազյանն անճանաչելիորեն նիհարել է

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը տևական ժամանակ է, ինչ պասիվ էր սոցցանցերի իր էջերում և հազվադեպ էր հրապարակումներ անում: Սակայն երկար դադարից հետո նրա արած նոր հրապարակումը իսկական իրարանցում ու անհանգստության ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում։

Դերասանուհու տեղադրած նոր հոլովակում ակնհայտ երևում է, որ նա բավականին կտրուկ և մեծ քանակությամբ քաշ է կորցրել, ինչը անմիջապես դարձել է համացանցի գլխավոր քննարկման թեման։

Տեսնելով Իրինայի կերպարանափոխությունը՝ հետևորդներ շտապել են մեկնաբանություններում հարցնել, թե ինչպես է նրան հաջողվել այդքան նիհարել։ Շատերը փորձել են հասկանալ՝ արդյո՞ք դերասանուհին հատուկ սննդակարգ է պահել։ Ի պատասխան օգտատերերի հետաքրքրությանը՝ Իրինա Այվազյանը կարճ արձագանքել է՝ նշելով, որ որևէ սննդակարգ չի պահել։

Այս պատասխանն էլ ավելի է խորացրել երկրպագուների կասկածներն ու անհանգստությունը՝ վախենալով, որ կտրուկ նիհարելու պատճառը կարող են լինել առողջական լուրջ խնդիրները կամ հոգեբանական ծանր սթրեսը, քանի որ նման արդյունքի հասնելը հաճախ հենց դրա մասին է վկայում։

Այս ամենի ֆոնին երկրպագուները վերհիշել են դերասանուհու նախկին հարցազրույցներից մեկը, որտեղ նա բացահայտ խոսել էր իր քաշի շուրջ եղած հոգեբանական ճնշումների մասին։

Իրինան պատմել էր, որ նախկինում ունեցել է անձնական հարաբերություններ, որտեղ իր կողակիցը բացահայտ ցանկացել և պահանջել է, որ նա նիհարի։

Բացի անձնական կյանքից, դերասանուհին բախվել է նաև այլ խնդիրների։ Նա խոստովանել էր, որ նախագծերում նկարահանվելու համար իրենից շատ անգամ պահանջել են քաշ կորցնել՝ արտաքինը համապատասխանեցնելով էկրանային «ստանդարտներին»։

Երկրպագուները հույս ունեն, որ Իրինան շուտով հանդես կգա պարզաբանմամբ և կփարատի բոլոր մտահոգությունները:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *