Իրանում նշել են ցանկացած ապագա բանակցությունների քննարկման անհրաժեշտ պայմանը

Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը անհրաժեշտ պայման է ցանկացած ապագա բանակցությունների քննարկման համար, Al Jazeera հեռուստաալիքին  ըված հարցազրույցում հայտարարել է իրանցի պաշտոնյան։

Նա հավելել է, որ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել, և ջանքեր են գործադրվում Թեհրանի ու Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։

Դիվանագիտական գործունեության շուրջ տիրող դրական մթնոլորտը կարևոր է, սակայն դա բավարար չէ համաձայնության հասնելու համար, հեռուստաալիքը մեջբերում է իրանցի պաշտոնյայի խոսքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *