
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքականության և բիզնեսի մեջ բարի մարդիկ չեն լինում։
Բարին ծերերի, երեխաների, ֆիզիկապես տկար, աղքատ մարդկանց կողքին է։
Իսկ քաղաքական գործիչներ, կամ մեծ բիզնեսի տերեր դառնում են նրանք, ով սիրում է փողն ու իշխանությունը։
Չինական մի հեքիաթում երիտասարդը ուղևորվում է ճանապարհորդության, որ սպանի դևին։ Սակայն ճանապարհին ինքն է դառնում այդ դև։
Նույնն էլ մեծ բիզնեսի ու քաղաքականության մեջ է։
Մարդը գնում է ռեժիմի, կամ օլիգարխիայի դեմ, բայց ինքն է այդ ռեժիմը, կամ օլիգարխը դառնում։
Մի այլ բան է, եթե դևի դեմ դուրս եկածը` հեղափոխական է։ Այսինքն մեկը, ով դևի դեմ պայքարի գործիք է սկզբում, բայց հետո դառնում է հենց դևի իսկ գործիք։
Հիմա, Հայաստանում մենք 8 տարվա մեջ չհասկացանք այս պարզ բաները ու լծվեցինք ազգովի տեոցիդի (լատիներենից աստվածասպանություն) սայլին։ Այսինքն հոգևոր, մարդկային արժեքների վերացման գործընթացին։
Բայց … ես հավատում եմ, որ կհաղթի բարին»։