Անթալիայում էքսկուրսիոն ավտոբուսի վթարից հետո 14 ռուսաստանցի է հոսպիտալացվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նահանգում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
«Շաբաթ օրը տեղի ունեցած … ավտոբուսի վթարի կապակցությամբ, որում գտնվում էր 14 ռուս զբոսաշրջիկ, գլխավոր հյուպատոսությունը … կապի մեջ է ապահովագրական ընկերության աշխատակիցների, բժիշկների և տեղի իրավապահ մարմինների հետ և իրավիճակը պահում է առաջնահերթ վերահսկողության տակ»,- հայտարարել են դիվանագետները։