
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արթուր Օսիպյանին չեմ ճանաչում, բայց այն, ինչ կատարվեց ու կատարվում է նրա հետ՝ դատապարտելի է։ Ի՞նչ է նշանակում՝ կալանավորել մարդուն միայն այն պատճառով, որ նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում բանավիճել է ընտրապայքարի մեջ մտած ուժերից մեկի առաջնորդի, թեկուզ՝ գործող վարչապետի հետ։ Թվում էր՝ քարոզարշավն իրականացվում է զրույց, քննարկում, բանավեճ ծավալելու, համոզելու, համաձայնություն-անհամաձայնություն արտահայտելու նպատակով։
Պարզվեց՝ թվում էր միայն։
Այս կալանավորումը մեր դատական համակարգի, մեր արդարադատության հնազանդության ճչացող վկայություններից է։ Այս հնազանդությունը զայրացնում, բայց չի զարմացնում բոլորովին։ Որովհետեւ մենք սա տեսել ենք։ Նորություն չէ։ Այսպես արդեն եղել է»։