Հրապարակվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի մանրամասները․ գրում է Axios-ը։
Հուշագրի նախագծի համաձայն՝ հրադադարը կերկարաձգվի 60 օրով, ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների վրա դրված շրջափակումը և կմեղմացնի պատժամիջոցները, Հորմուզի նեղուցը կբացվի նավագնացության համար, իսկ Իրանը կկարողանա ազատորեն առևտուր անել նավթով։
Միևնույն ժամանակ, Իրանը կսկսի Հորմուզի նեղուցի ականազերծումը, իսկ ԱՄՆ-ն կպահպանի ռազմական ներկայությունը Իրանի շուրջ մինչև վերջնական համաձայնության հասնելը։
Հուշագիրը նաև նախատեսում է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակություն։