Առաջիկա ժամերին լավ լուրեր կարող ենք լսել Իրանի հարցով․Ռուբիոն

Վերջին երկու օրերի ընթացքում Միացյալ Նահանգները զգալի առաջընթաց է գրանցել Իրանի հետ բանակցություններում, և այս հարցի մանրամասները կհրապարակվեն այսօր ավելի ուշ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ես ակնկալում եմ, որ այսօր ավելի ուշ կլինեն նորություններ այս մասին, և ես նախագահին (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին – խմբ.) հնարավորություն կտամ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ հայտարարություններ անել։

Բավական է միայն ասել, որ վերջին 48 ժամվա ընթացքում մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել Պարսից ծոցի տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության մեջ՝ շրջանակային ծրագիր մշակելու համար։ Այս առաջընթացը նշանակալի է, չնայած վերջնական չէ», – ասել է նա։

Պետքարտուղարի խոսքով՝ հաջողության դեպքում այս ծրագիրը թույլ կտա Միացյալ Նահանգներին ոչ միայն հասնել նեղուցների լիակատար բացմանը՝ առանց մաքսատուրքերի, այլև լուծել մի շարք հիմնական գործոններ, որոնք հիմք են հանդիսացել Իրանի՝ միջուկային զենքի նախկին հավակնությունների համար։

«Հետևաբար, մենք կարծում ենք, որ առաջընթաց ենք գրանցել այնպիսի հայեցակարգի մշակման գործում, որը հաջողության դեպքում կապահովի հենց այս արդյունքը։ Իհարկե, սա կպահանջի Իրանի լիակատար համաձայնությունը և, հետևաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների խստորեն պահպանումը։ Հետագա աշխատանք կպահանջվի նաև մանրամասները ճշգրտելու համար», – ընդգծել է Ռուբիոն։

Նա կրկնել է, որ Վաշինգտոնը կողմ է խնդրի դիվանագիտական ​​լուծմանը, և որ «աշխարհը կարող է լավ լուրեր լսել առաջիկա ժամերին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *