Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Իրանը չպետք է միջուկային զենք ստանա

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու առաջընթացին։

«Մեզ պետք է գործարք, որը իսկապես կհանգեցնի հակամարտության դեէսկալացիային, կրկին կբացի Հորմուզի նեղուցը և կապահովի նավարկության լիակատար ազատությունը։ Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։ Նա նաև պետք է դադարեցնի իր ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում՝ ուղղակիորեն կամ վստահված ուժերի միջոցով, ինչպես նաև հարևանների դեմ իր չարդարացված և բազմակի հարձակումները։

Եվրոպան կշարունակի համագործակցել միջազգային գործընկերների հետ, որպեսզի օգտվի այս պահից և գտնի երկարաժամկետ դիվանագիտական լուծում։ Եվ զսպի այս հակամարտության տարածումը, հատկապես մատակարարման շղթաների և էներգակիրների գների վրա», – գրել է ֆոն դեր Լայենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *