
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Ինձ հաճախ են հարցնում, թե որ պարագայում Ռուսաստանը կօգտագործի Հայաստանում իր բազան։ Լավ եկեք ասեմ մի իրավիճակ։ Պատկերացրեք, որ Հայաստան ա գալիս ազգությամբ հայ մի քանի հազար Ռուսաստանի քաղաքացի, ու ինչ-ինչ պատճառներից ելնելով Հայաստանի իշխանությունները որոշում են իրենց արտաքսել` մոռանալով, որ վերջերս Մոսկվան ընդունել է օրենք, որ արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության համար կարող է օգտագործվել բանակը։ Ու այ այստեղ Հայաստանում ռուսական ռազմաբազան կարող է անցնել գործի»: