Telegraph: Թրամփը և Խամենեին չեն հաստատել Իրանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռևս վերջնականապես չեն հաստատել երկու երկրների շրջանակային համաձայնագիրը, հայտնում է Telegraph թերթը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի։

«Թեև լայն շրջանակային համաձայնագիրը մշակվել է, դեռևս պահանջվում է Դոնալդ Թրամփի և Մոջթաբա Խամենեիի վերջնական հաստատումը, … ինչի համար կարող է պահանջվել մեկից ավելի օր», – գրում է պարբերականը։

Պարսից ծոցի աղբյուրը թերթին հայտնել է, որ տարածաշրջանի բոլոր առաջնորդները կոչ են արել Թրամփին ընդունել հրադադարի առաջարկը՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *