Թվային առևտուրն ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում համաշխարհային տնտեսությունում։ Այն ներառում է սահմաններից դուրս տվյալների հոսքերը, էլեկտրոնային առևտուրը, թվային ծառայությունները և առցանց վճարումները։
Թվային առևտրի ընդլայնմանը զուգահեռ կառավարություններն արագորեն սահմանում են ոլորտը վերահսկող համապատասխան կարգավորումները։ Թվային առևտրային համաձայնագրերը դառնում են համաշխարհային տնտեսության նոր «խաղի կանոնները»։ Դրանք ընդգրկում են ամեն ինչ՝ տվյալների գաղտնիության չափանիշներից մինչև սահմանային վճարային համակարգեր` ձևավորելով բիզնեսների և սպառողների առցանց փոխգործակցությունը։
Պաշտպանվե՛ք զեղծարարներից․ խորհուրդներ ԱրարատԲանկից
Մի քանի առաջատար երկիր սահմանում է թվային առևտրի զարգացման հիմնական միտումները, ինչը նշանակում է` նրանց մշակած «խաղի կանոնները» կարող են դառնալ համաշխարհային չափանիշներ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ փոքրաթիվ երկրներ այժմ առաջնորդում են թվային առևտրի կանոնների ձևավորման գործընթացը։
Սինգապուրը հայտնվել է առաջին հորիզոնականում՝ 26 համաձայնագրով, որոնք արդեն կնքված կամ ընթացքի մեջ են։
Երկրորդ տեղում է ԱՄԷ-ն՝ 21 համաձայնագրով, իսկ Եվրոպական միությունը՝ 20 համաձայնագրով զբաղեցրել է երրորդ տեղը։ Հարկ է նշել, որ 2001 թ․ ի վեր կառավարություններն ամբողջ աշխարհում ստորագրել են 165 թվային առևտրային համաձայնագիր։