ԱՄՆ-ն և Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարը 60 օրով երկարաձգելու շուրջ՝ կարգավորման վերջնական տարբերակը համաձայնեցնելու համար, հաղորդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։
«ԱՄՆ-ն և Իրանը փոխըմբռնման շրջանակային հուշագիր են մշակել, որով հրադադարը երկարաձգվում է 60 օրով», – գրում է հրատարակությունը։