Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և պետք է ուղղակի ընդունել դա։ Այս մասին, պատասխանելով РИА Новости գործակալության հարցին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ավելի վաղ Մեդվեդևը նշել էր, որ Փաշինյանը կարող է «ցավոտ վայրէջք կատարել» ԵԱՏՄ-ի և Եվրամիության «աթոռների միջև»՝ մի կողմից փորձելով Երևանը «քաշել» դեպի ԵՄ, իսկ մյուս կողմից՝ ձգտելով պահպանել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող օգուտները։

«Ինչ-որ Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան ձեռնտու է թվում քաղաքական տարբեր հոսանքների արանքով սպրդելով՝ Արևմուտքում իր համար փուչ հեղինակություն ձեռք բերել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի հետ կապերը»,- ասել է Մեդվեդևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *